Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Քիմ Քարդաշյանը միայնակ հաղթեց հսկա Թուրքիային

Քիմ Քարդաշյանը միայնակ հաղթեց հսկա Թուրքիային
14.04.2015 | 13:57

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը մեծ արձագանք է գտել նաև Թուրքիայում: Բացի թուրքական մամուլի հրապարակումներից, հետաքրքիր մեկնաբանություններ են գրում թուրք ընթերցողները Քարդաշյանի՝ Հայաստան այցի մասին թուրքական լրատվամիջոցների հրապարակումների տակ: Ընթերցողների մի մասն իրենց մեկնաբանություններում սրտնեղել է, թե թուրքերի երդվյալ թշնամի Քիմ Քարդաշյանի մասին ինչու են թուրքական լրատվամիջոցներն ամեն օր լուրեր տալիս: Որոշ թուրք ընթերցողներ Քիմ Քարդաշյանի հակաթուրքական հաջող արշավի համար մեղադրում են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը՝ անհեռատես քաղաքականության համար: Թուրքական Haberler կայքի ընթերցողներից Murat-ը գրել է, որ Թուրքիայի իշխանությունները Քիմ Քարդաշյանին պատգամավորի թեկնածու էլ ներկայացնեն, արդեն զարմանալի չի լինի: Van Golu ընթերցողը գրել է. «Եթե Հայաստանը այդ կնոջը ճիշտ աշխատեցնի, աշխարհում ամենամեծ տնտեսություն ունեցող 3 երկրների շարքը կմտնի»: Ragi 1907-ը գրել է՝ «Նման հայի համար մատաղ կլինեմ»: Fenerli-ն ավելացրել է. «Քիմ Քարդաշյանը միայնակ հաղթեց հսկա Թուրքիային»: Hurriyet-ի ընթերցողներից Ayhan A-ն գրել է. «Նույնիսկ PlayGirl-ը Էրդողանից ուժեղ դուրս եկավ: Աշխարհի առաջնորդ, դե մի բան արա»:

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ